Գրաբարյան կոչեմ բայի վարժություններ
Հրաչ Մարտիրոսյան, 2020, Հայոց լեզվի պատմություն, ՀԱՐՑԱՐԱՆ
Գրաբարյան կոչեմ բայի վարժությունների պատասխաններ
Գրաբարյան կոչեմ բայի վարժություններ
Հրաչ Մարտիրոսյան, 2020, Հայոց լեզվի պատմություն, ՀԱՐՑԱՐԱՆ
Գրաբարյան կոչեմ բայի վարժությունների պատասխաններ
https://docs.google.com/document/d/1xdKkxFY_qMv-aw8DI0JVboP-FKcnOvbJBL-A-cV-t44/edit?ts=5f0037e1
https://docs.google.com/document/d/1xdKkxFY_qMv-aw8DI0JVboP-FKcnOvbJBL-A-cV-t44/edit?ts=5f0037e1
Մանե։
https://docs.google.com/document/d/1MeY_GWJfKpHkcAstugCBdxzj_ef3afQhoccvzwntQC8/edit?usp=sharing
https://docs.google.com/document/d/1ChX5VMiNX6az4FcFrYr6rnJoi_shLrzNsQ00E3ewBy4/edit?usp=drivesdk
• 1. «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք [առնXմ, I ապառնի] ինչ ես պատվիրում եմ ձեզ: Այլևս [եւս] չեմ կոչում ձեզ ծառաներ, զի ծառան չգիտե [գիտեմ]՝ նրա տերն ինչ է անում [գործեմ]․ այլ ձեզ կոչեցի բարեկամներ, որովհետև այն ամենը, որ լսեցի [լսեմ, լու-ա-] իմ Հորից, հայտնեցի [ծանուցանեմ] ձեզ»։
► Դուք բարեկամք իմ եք, թե առնուցուք զինչ ես պատուիրեմ ձեզ։Այլեւս ոչ կոչեմ զձեզ ծառայք, զի ծառա ոչ գիտէ՝ զինչ գործէ տէր նորա․այլ զձեզ կոչեցի բարեկամք, զի ամենայն ինչ, զոր լուայ ի Հօրէ իմ, ծանուցի զձեզ;
• 2. «Եվ նրա անունը եբրայեցերեն՝ Աղբադոն, որ կոչվում է ի հայ բարբառ՝ կորուստ»։
► Եւ է անուն նորա եբրայեցեն՝ Աղբադոն,որ կոչի ի հայ բարբառ՝ կորուստ։
• 3. «Աղերսներով [ողոքանք, -ա-] կանչում էի իմ հարճերի [ի հոլ․] որդիներին․ և նրանք հավիտյան [հմմտ․ միջ․ պարսկ․ ǰāwēd] ուրացան [ուրանամ] ինձ»։
► Կոչէի ողոքանաւք զորդիս հարճից իմոց․եւ նոքա յաւետ ուրացին զիս։
• 4. «Եվ դուրս [արտաքս] կանչեցին Ղովտին և ասացին նրան [երկու բայն էլ դրեք անկատար անցյալով]»։
► Եւ արտաքս կոչէին զՂովտ եւ ասէին նմա։
• 5. «Կկանչե՞ս [I ապառնի] մեգը ձայնով [բարբառ, ո հոլ․]»։
► Կանչիցե՞ս զմէգ բարբառով։
• 6. «Իմ ծառային կանչեցի, և չլսեց [լսեմ, լուայ]․ իմ բերանն աղաչում էր [աղաչեմ]»։
► Զծառայ իմ կոչեցի, եւ ոչ լուաւ․ բերանն իմ աղաչէր։
• 7. «Եվ կանչեց նրան տիրոջ հրեշտակը երկնքից և ասում է»։
► Եւ կոչեաց նմա հրեշտակ տեառն յերկնից եւ ասէ։
• 8. «Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր»։
► Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր։
• 9. «Եվ կոչեց Աստված լույսը ցերեկ [ուրիշ բառ դրեք] և խավարը կոչեց գիշեր»։
► Եւ կոչեաց Աստուած զլոյսն տիւ եւ զխաւար կոչեաց գիշեր։
• 10. «Եվ նրա անունը կոչեց Հակոբ»։
► Եւ անուն նորա կոչեաց Յակոբ։
• 11. «Հիրավի կոչվեց նրա անունը Հակոբ, քանզի [զի] սա [այս] երկու անգամ [սա դրեք առանց անգամ-ի] խաբեց [խաբեմ] ինձ»։
► Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակոբ,զի այս երկոքեան խաբեաց զիս։
• 12. «Հավատարիմ է Աստված, որով կանչվեցիք [գործածե՛ք տվյալ դիմավոր ձևի երկրորդ տարբերակը] ի հաղորդություն նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը»։
► Հաւատարիմ է Աստուած,որով կոչեցարուք ի հաղորդութիւն որդւոյ նորա՝ Յիսուսի Քրիստոսայ՝ Տեառն մեր։
• 13. «Ուզում ե՞ս [կամիմ], որ (հ)եբրայեցիներից կին մի դայակ կանչեմ [II ապառնի], նա (քեզ համար) կերակրի [սնանիմ բայի պատճառ․, I ապառնի] այդ մանկանը»։
► Կամի՞ս,որ յեբրայեցւոց զկին մի դայեակ կոչեցից, նա վասն քո սնանիցէ զմանուկն այդ։
• 14. «Ես որ արժանի էլ [իսկ] չեմ թե կոչվեմ [II ապառնի] առաքյալ, զի հալածեցի [հալածեմ, նբ․] Աստծո եկեղեցին»։
► Ես զոր իսկ ոչ արժանի թէ կոչեցայց առաքեալ,զի հալածեցի զեկեղեցի Աստուծոյ։
• 15. «Եվ ապա կկանչես [II ապառնի] ինձ, և կլսեմ [լսեմ, լուայ] քեզ»։
► Եւ ապա կոչեսցես զիս, եւ լուայցեմ զքեզ։
• 16. «Եվ ասում են նրա եղբայրները․ Կանչենք աղջկան և հարցնենք [հարցանեմ] նրա բերանից [բերան, ո հոլ․]»։
► Եւ ասէն եղբարք նորա․ կոչիցեմք զաղջիկն եւ հարցանիցեմք ի բերանոյ նորա։
• 17. «Տեր Աստված ստեղծեց [ստեղծանեմ] նաև բոլոր վայրի գազաններին և երկնքի բոլոր թռչուններին և բերեց [ածեմ] նրանց առ Ադամ՝ տեսնելու [անորոշ դերբայ], թե Ադամն ինչ կկոչի [2-րդ ապառնի] նրանց»։
► Եւ Տէր Աստուած (ե)ստեղծ եւս զգազանս վայրի բոլորեքեան եւ զթռչունս երկնից բոլորեքեան եւ էած նոցա առ Ադամ՝ տեսանել՝ զինչ կոչիցէ Ադամ նոցա։
• 18. «Սա կկոչվի [2-րդ ապառնի] կին, քանի որ ամուսնուց [այր] իր առնվեց»։
► Սա կոչեսցէ կին,զի յառնէ իւր արարաւ։