1. Ներածություն․ վարժություններ

Առաջին դաս

Վարժություններ

1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։

Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։

1․1․1․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։

1․1․2․ Նա (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:

1․1․3․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։

1․1․4․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:

1․1․5․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:

1․2․ Թարգմանեք արդի հայերեն

  •    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց

1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

mkrtem

1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․

Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։

1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։

1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն  ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։

1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։

1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։

բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008 Leiden University)

[email protected]

22.03.2020, Լոս Անջելես

«1. Ներածություն․ վարժություններ» գրառումը ունի 28 պատասխան

  1. 1. Ներածություն․ վարժություններ
    Առաջին դաս

    Վարժություններ

    1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։

    1.Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։
    🔴Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։
    🔴Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:
    🔴Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր։
    1․1․3․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։
    🔴Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։

    1․1․4․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:
    🔴Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ։
    1․1․5․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:
    🔴Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս։
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    🔴Իրենց հայր Հակոբով հանդերձ
       հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։
    🔴Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի. բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյնէ քան զիս։
    Թարգմանությունը- Ես մկրտում եմ ապաշխարության ջրով , բայց ով գայ իմ հետևից հզորագույն է քան ես։
    Մկրտեմ- բայ, սահմանական եղանակ, ներկա անկատար, եզակի թիվ, առաջին դեմք, (ե) խոնարհում, պարզ
    Գայ- բայ, սահմանական եղանակ, ներկա անկատար, եզակի թիվ, երրորդ դեմք, (ա) խոնարհում, պարզ
    mkrtem
    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․

    Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։
    🔴 Հայերենը ցեղակից է պարսկերենին, սանսկրիտին, թոխարերենին,լիտվերենին,խեթերեննին…
    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    🔴Հնդեվրոպական անունը պայմանական է դրված , մենք չգիտենք , թե ինչու են իրենց այդպես կոչել , անհայտ է։
    «Հնդեվրոպական» ենք ասում, քանի որ տարածված է եղել Հնդկաստանից մինչև Եվրոպա ընկած տարածքում։

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն  ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    🔴-tr- հնչյունախումբը հունարենում, լատիներենում ու մի քանի լեզուներում մնում է նույն ձևով , իսկ հայերենում այդ հնչյունախումբը դառնում է -ւր- , հետևաբար կստանանք մոտավորապես այսպիսի տեսք —  արաւր

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    🔴-p- դառնում է հայերենում -հ-
    Իսկ -t- , երբ գտնվում է 2 ձայանվորների միջև դառնում է -յ- կամ էլ ընկնում է ։ Սակայն ամբողջությամբ վերականգնել չհաջողվեց ինձ …
    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    🔴 Հունարեն φ — (ph) այս մասնիկը  հայերենում շնչազրկվում է   և ստանում ենք -բ- , իսկ -t- մասնիկը 2 ձայավորի մեջ այստեղ կդառնա -յ-
    Ու հավանաբար կստացվի բերեյ , որն էլ կլինի բերէ բայը , սա հայերենում սահմանական եղանակի ներկա ժամանակաձևի բայ է, եզակի թիվ , երրորդ դեմք …

    բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008 Leiden University)

    [email protected]

  2. 1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։

    Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։
    🛑Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ

    1․1․1․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։
    🛑Դուք տեսանէք զտունկս այգեաց:
    1․1․2․ Նա (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:
    🛑Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։
    🛑Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր:
    1․1․4․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:
    🛑Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:
    🛑Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն

    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    🛑Իրենց Հայր Հակոբի հետ
    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

    🛑Ես մկրտում եմ ձեզ ապաշխարության ջրով, բայց ով գալիս է իմ հետևից, ավելի հզոր է, քան ես:
    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․

    Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։
    🛑պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն
    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    🛑թե ինչպես էին կոչում իրենց, չենք կարող ասել, քանի որ դա հայտնի չէ, իսկ «հնդեվրոպական» անվանումը պայմանականություն է:
    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    🛑արոր- tr > ւր-արաւր(արօր):
    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    🛑peruti-հեռու, հայկական ժառանգը՝ հերու:
    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    🛑bereti-bereyi>բերէ(հայ.)(բերում է):

  3. 1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։

    Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։
    🛑Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ:

    1․1․1․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։
    🛑Դուք տեսանէք զտունկս այգեաց:

    1․1․2․ Նա (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:
    🛑Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:

    1․1․3․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։
    🛑Տիրէք ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր:

    1․1․4․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:
    🛑Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:

    1․1․5․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:
    🛑Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

    1․2․ Թարգմանեք արդի հայերեն

    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    🛑Իրենց Հայր Հակոբի հետ

    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։
    🛑Ես մկրտում եմ ձեզ ապաշխարհության ջրով, բայց ով գալիս է ինձնից հետո, ավելի հզոր է, քան ես:

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․

    Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։
    🛑սանսկրիտ, պարսկերեն, թոխարերեն, խեթերեն, լիտվերեն, ռումիներեն

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    🛑Չենք կարող ասել թե ինչպես են անվանել հնդեվրոպական նախալեզվի կրողները, դա հայտնի չէ, իսկ «հնդեվրոպական» անվանումը պայմանականորեն է նշանակված

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    🛑Արոր-tr>ւր-արաւր (արօր)

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    🛑peruti-հեռու, հայկական ժառանգը՝ հերու, p-ն «հ» է դառնում

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    🛑բերէք-2-րդ դեմք, հեգնակի թիվ, bhereti>bhereyi>բերէ (բերում է):

  4. 1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
    Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։
    երգէ
    1․1․1․ Դուք (տեսանեմ) զտունկս այգեաց։
    տեսանէք
    1․1․2․ Նա (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:
    գայ բերէ
    1․1․3․ (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք (գործեմ) և (աշխատիմ), (բերեմ) և (տամ) ցկանայս ձեր։
    տիրեն գործէք և աշխատիք, բերէք տաք
    1․1․4․ Արամ (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:
    ծնանի
    1․1․5․ Ոչ ոք (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:
    արկանէ
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    Իրենց հոր՝ Հակոբի հետ միասին։

    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

    Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն բայց որ զկնիիմ գայ հզաւրագոյնէ քան զիս։ Եվ ես չեմ։

    Ես մկրտում եմ ձեզ ապաշխարության ջրով բայց հետևիցս /ինձնից հետո/ գալիս է ինձնից հզորագույնը, որ ես չեմ։

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։

    Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, խեթերեն, փռյուգերեն։

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։

    Հայտնի չէ, թե հդեվրոպական նախալեզվի կրողները իրենց ինչպես են կոչել։ «Հնդեվրոպական» անունը խիստ պայմանական է, պատճառը լեզուների՝ Հնդկաստանից մինչև Եվրոպա ընդգրկած տարածքն է։

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։

    *h2rh3trom > արաւր, *h2 > ա, *r > ր, *tr > աւ, *om հնչյունները հայերեն ժառանգում արտացոլված չեն, քանի որ հայերենի համար շեշտը վերջնթեր էր։

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։

    *peruti > հերու, *p > հ, *e > ե, *r > ր, u > ու, *ti հնչյունները հայերեն ժառանգում արտացոլված չեն, քանի որ հայերենի համար շեշտը վերջնթեր էր։

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    *bherete > բերէք, *bh >բ, e > ե, r > ր, e > ե (է) + ք՝ հոգնակիության և եզ. 3-րդ դեմքի հետ չնույնացվելու համար։

  5. 1.1 Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ:
    1.1.1 Դուք տեսանէք զտունկս այգեաց:
    1.1.2 Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1.1.3 Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր:
    1.1.4 Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1.1.5 Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1.2
    1.3 Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարություն. բայց որ զկնի՛ իմ գայ հզաւրագոյն է քան զիս:
    թարգմ.՝ Ես մկրտում եմ ձեզ ջրով ապաշխարության [ երևի՝ համար], բայց [ նա], որ գալիս է ինձնից հետո, ավելի հզոր է, քան ես:
    1.4 Նշվածներից հայերենին ցեղակից լեզուներ են՝ պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն, փռյուգերեն:
    1.5 Լեզվաբանության մեջ ընդունված է մերձավոր քերականական կառուցվածքներ, հնչյունական, ձևաիմաստային օրինաչափ համապատասխանություններ ունեցող լեզուները խմբավորել համապատասխան լեզվաընտանիքների մեջ: « Հնդեվրոպակն»-ը լեզվաընտանիքներից մեկի պայմանակն անվանումն է, քանի որ այդ լեզվաընտանիքի մեջ մտնում են հիմնականում Եցրոպայից Հնդկաստան ընկած տարածքներում բնակվող մարդկանց լեզուները:
    Իսկ թե ինչպես են իրենց անվանել հնդեվրոպական նախալեզվի կրողները, առայժմ հայտնի չէ:

    1.3 Հավելում:
    մկրտտեմ_ ներկայի հիմք, ներկա ժամանակ, եզ. թիվ, առաջին դեմք:
    գայ_ ներկայի հիմք, ներկա ժամանակ, եզ. թիվ, 3-րդ դեմք:

    1.7 Հուն.՝ πέρυτι [péruti], հայ.՝ heru:
    ՀՆԽ.՝ * perut (i) > * peru՛t > * peruy > heru > հերու: Բառի հնչյունական նման զարգացումը օրինաչափ է: Հավանաբար սկզբում ընկել է բառավերջի ձայնավորը (i), քանի որ հայերենում շեշտը դրվել է նախավերջին վանկի ձայնավորի վրա: Այնուհետև ձայնավորամեջ *-t-ն ընկել է, որը նույնպես հայերենի համար օրինաչափ է: Գուցե այս հնչյունափոխության հետ միաժամանակ կամ մի փոքր ավելի ուշ տեղի է ունեցել բառասկզբի պայթականի (p) հ-ի վերածվելը: Լեզուների մեծ մասում այս հնչյունը չի փոխվում, սակայն հայերենում դառնում է հ-, իսկ գերմանական ճյուղի լեզուներում՝ f-:
    «Հերու» բառը հայերեն բարբառներում է պահպանվել, նշանակում է՝ անցած տարի: Այս և մոտ իմաստներն ունի նաև ցեղակից լեզուներում:
    1.8 Հուն.՝ φέρετε [phérete], հին եկ. սլավ.՝ berete, հայ.՝ berek‘
    ՀՆԽ.՝ * bͪér-e-t(h2)e > *berey(h2) > բերէք: Այս բայաձևը e/o թեմատիկ հիմքով բայ է: Հայտնի օրինաչափություն է, որ հնդեվրոպական շնչեղ ձայնեղները հայերենում զրկվում են շնչեղությունից: -t-ն դարձել է -յ-, քանի որ միայն նախորդող հնչյունն է ձայանավոր: (h2) հնչյունը ինչպես է -ք- դարձել, չգիտեմ: Ուղղակի բայաձևը հիշում էի, դասանյութի մեջ էլ բերված՝ որպես օրինակ: Այնուհետև ե-ն և յ-ն միացել են ու դարձել -է:

    1. 1. Ներածություն․ վարժություններ
      Առաջին դաս

      Վարժություններ

      1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
      Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
      1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
      1․1․2․ Նա գայ-բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
      1․1․3․ Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
      1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
      1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

      1․2․ Թարգմանեք արդի հայերեն

      հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
      իրենց հայր Հակոբի հետ

      1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։
      Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի. Բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյնէ քան զիս և ես չեմ։
      Ես մկրտում եմ ձեզ ապաշխարության ջրով, բայց որ իմ հետևից գալիս է ինձնից ավելի հզորագույնը և ես չեմ։
      Մկրտեմ-ներկա, առաջին դեմք, եզակի թիվ
      Գայ-ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ
      Չեմ-ներկա, առաջին դեմք, եզակի թիվ, ժխտական խոնարհում

      1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
      Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։
      Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, խեթերեն, լիտվերեն։

      1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
      Հնդեվրոպական նախալեզվի կրողները հայտնի չէ, թե ինչպես են իրենց կոչել, իսկ հնդեվրոպական անվանումը պայմանական բնույթ ունի։

      1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
      *aratrom-արաւր
      t-ն հայերենում ձայնավորամեջ դիրքում դառնում է յ, ինչպես՝ *pater-հայր, իսկ ձայնորդին նախորդող դիրքում ւ-ն, ինչպես՝ *patros-հաւր, հետևաբար *aratrom բառում ունենք tr>ւր անցում, ինչպես նաև վերջին վանկի անկում՝ վերջընթեր շեշտի պատճառով, այսինքն՝ արաւր-արօր։

      1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
      *peruti-հերու
      P-ն հայերենում շչեղանում է և p-f-h անցումով տալիս է հ, իսկ վերջին վանկը ընկնում է վերջընթեր շեշտի պատճառով, հետևաբար ունենք՝ հերու։

      1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
      Բերէք-*berete

  6. 1.5 Թե ինչպես են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները, հայտնի չէ։ Հնդեվրոպական լեզվաընտանիք անունը պայմանական է, առաջին անգամ գործածության դրվել է 19-րդ դարի սկզբին։

    1

  7. 1․1․ Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։

    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։

    1․1․2․ Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:

    1․1․3․ Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։

    1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:

    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

    1․2․ Թարգմանեք արդի հայերեն

    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց

    իրենց Հակոբ հոր հետ

    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

    Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյն է քան զիս։

    Ես ապաշխարության համար մկրտում եմ ձեզ ջրով, բայց նա, ով ինձնից հետո գա/կգա, ինձնից հզոր է։

    մկրտեմ – ե խոնարհում, ներկա, եզակի առաջին դեմք
    գայ – ա խոնարհում, ներկա, եզակի երրորդ դեմք

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից․

    Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, տաջիկերեն, խեթերեն, փռյուգերեն

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։

    Հնդեվրոպական նախալեզուն խոսվել է դեռ մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում։ Բայց գրավոր վկայություններ ունենք միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակից սկսած, հետևաբար չգիտենք, թե դրանից 3.000 տարի առաջ նախալեզվով խոսողներն իրենց ինչ են կոչել։ «Հնդեվրոպական» անունը զուտ պայմանական է, ու այդպես ենք կոչում, որովհետև միևնույն մայր նախալեզվից առաջացած ցեղակից լեզուները տարածվել են ծայր Եվրոպայից մինչև Հնդկաստան։

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։

    Հ.-ե. *h₂rh₃trom ‘արոր’ > վաղնջահայ. *aráϑron > հայ. արաւր, ո-հիմք

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։

    Հ.-ե. *peruti ‘անցյալ տարի’ > վաղնջահայ. *ferúy(i) > հայ. հերու

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։

    Հ.-ե. *bʰer-e-te > վաղնջահայ *beréy(e) > հայ. բերէ-ք ‘բերում եք’

  8. 1. Ներածություն․ վարժություններ
    Առաջին դաս
    Վարժություններ
    1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
    Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ Տիրեմ ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    • հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց-Հակոբի՝ իրենց հոր հետ միասին
    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

    Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի բայց որ զկնիիմ գայ հզաւրագոյն է քան զիս և ես չեմ։
    Ես մկրտում եմ ձեզ ապաշխարության ջրով, բայց նա, ով գալու է ինձնից հետո, ինձնից զորեղ է։

    մկրտեմ- սահմանական ներկա, առաջին դեմք, եզակի թիվ
    գայ- սահմանական ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    Պարսկերեն, թուրքերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։

    Հետևյալ լեզուներից հայերենին ցեղակից են պարսկերենը, սանսկրիտը, թոխարերենը, լիտվերենը, ռումիներենը, խեթերենը։

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։

    Հայտնի չի, թե հնդեվրոպական նախալեզվի կրողներն ինչպես են կոչել իրենց, իսկ հնդեվրոպական կոչում ենք պայմանականորեն։

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։

    Հաշվի առնելով այն, որ հնդեվրոպական նախալեզվի ձայնավորները հայերենում արտահայտվել են նույնությամբ, իսկ tr-ն՝ ւր-ով, ապա այստեղ հավանաբար գործ ունենք արաւր բառի հետ։

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։

    Քանի որ հունարենում p է դառնում հնդեվրոպական նախալեզվի *p-ն, որը հայերենում արտահայտվում է հ-ով, իսկ ձայնավորամեջ t-ն էլ հայերենում ընկնում է կամ դառնում յ, ապա հաջորդականորեն վերականգնելով` կստանանք հերու ձևը։

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։

    Հայտնի է, որ հնդեվրոպական նախալեզվի bh շնչեղ ձայնեղ պայթականը հունարենում դարձել է φ (ph), իսկ հայերենում`բ։ Միևնույն ժամանակ մեզ հայտնի է նաև, որ հնդեվրոպական նախալեզվի ձայնավորները հայերենում արտահայտվել են նույնությամբ, հետևաբար նշված ձևերից կարելի է դուրս բերել հայերեն բերէք ձևը։ Նշված կանոնները համադրելով կարելի է դուրս բերել հնդեվրոպական համապատասխան ձևը՝ bhere- t(h)e:

  9. Սիրելի՛ խմբի ղեկավար, ուսումնասիրեցի հարցաշարը, սակայն վստահ չլինելով գրաբարից ունեցած գիտելիքներիս իմացության ճշտությունը՝ նախընտրեցի չգրել։

  10. Մարիա Բրուտյան

    1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
    Ա. Տատրակ երգի ի պարտիզի և յայգւոջ:
    Բ. Դուք տեսանիք զտունկս այգեաց։
    Գ. Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    Դ. Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տաք ցկանայս ձեր։
    Ե. Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    Զ. Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    Իրենց հայր (գործիականում՝ հարբ) Հակոբի հետ:
    ․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։
    Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյն է, քան զիս:
    Ես ձեզ մկրտում եմ աշախհարության ջրով, նա ով իմ հետևից է գալիս, ինձնից հզորագույն է:
    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    Պարսկերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, տաջիկերեն, ղազախերեն, խեթերեն, փռյուգերեն։
    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ — Հայտն չէ
    Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    Դա պայմանական անվանում է, Հնդկաստանից Եվրոպա տարածում ունենալու պատճառով:
    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    ἄροτρον-արաւր-արոր
    Հավանաբար ἄροτρον արմատի *-t- հնչույթը հայերենում կորցրել է իր պայթականությունը և դարձել է արոր

    ——-1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    Հին հունարեն πέρυσι-անցած տարի, բառից է
    Հայերենում օգտագործում ենք հերու ձևը:
    P պայթականը ցեղակից լեղզումներից ոմանց մոտ նույնն է մնում, հայերենում դառնում է Հ: Հայր բառի նման:

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    Φέρετε բառը նշանակում է բերեք, բերում եք — II դեմք, հոգնակի թիվ
    *berey նախաձևով
    Հնդեվրոպական նախալեզվի *b h պայթականը հունարենում կորցնու է իր ձայնեղությունը, դառնում է ֆ, սակայն հայերենում բ –ձևով էլ մնում ե:

  11. 1.1. Տատրակ երգի ի պարտիզի և յայգւոջ։
    Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատէք բերէք և տայք ցկանայս ձեր։
    Արամ ծնանէ զԱրայն գեղեցիկ:
    Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

    1.2. հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց…
    իրենց հոր՝ Հակոբի հետ միասին

    1.3. Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ, հզաւրագոյն է, քան զիս:
    Ես մկրտում եմ ձեզ ջրով ապաշխարության համար, բայց նա, որ ինձնից հետո գալիս է, ավելի հզոր է, քան ես:

    1.4. Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, խեթերեն։

    1.5. «Հնդեվրոպական» անվանումը զուտ պայմանական է: Մենք չգիտենք, թե ինչպես են իրենք իրենց կոչել:
    Անվանումը պայմանավորված է լեզուների աշխարհագրական ընդգրկմամբ:

    1.6. Արոր:
    Հնդեվրոպական նախալեզվի *-tr- հնչյունախումբը հայերենում *-t-ի շփականացմամբ վերածվել է —ւր—ի:

    1.7.

    1.8.

  12. 1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
    Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    հանդերձ-հետ, միասին
    Յակոբաւ հարբն -գործ.
    իւրեանց- հոգնակի սեռական
    իրենց հոր՝ Հակոբի հետ միասին :/
    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։

    Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն. բայց որ զկնի իմ՝ գայ հզաւրագոյն է քան զիս: և ես չեմ

    Ես մկրտում եմ ձեզ ջրով՝ ապաշխարության համար , բայց ինձնից հետո գալու է ինձնից ավելի հզորը: Եվ ես չեմ…
    մկրտեմ- ներկա,1-ին դեմք, եզ.
    գայ- ներկա, 3-րդ դեմք, եզ.
    չեմ-ներկա, 1-ին դեմք, եզ.
    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն։

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    «Հնդեվրոպական» անվանումը կամայական է, կապված է լեզվաընտանիքի աշխարհագրական տարածվածության հետ, այն ընդգրկում է ծայր հյուսիսարևմտյան եվրոպայից մինչև հեռավոր Ասիա և հարավ արևելք: Իսկ այն հարցին թե ինչպես են իրենց կոչել նախալեզվի կրողները կամ այլ էթնիկ խմբեր, դժվար է ասել:
    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    Հայերեն արօր բառն է ցեղակից նշված լեզուներին: Նշանակում է հողը վարելու գործիք: Հնդեվրոպական նախաձևն է *h2erh3trom
    հայ. *tr >ւր *արաւր > արօր (աւ>o)

    Կարող ե՞նք այս արմատից ունենալ արարել, վարել:

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    *perut(i)
    հնդեվրոպական *p հայերենում օրինաչափորեն տալիս է հ
    հայ. հերու ‘անցած տարի’
    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    Հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանն է բերէք բայաձևը: Հնդեվրոպական նախաձև արմատն է *bher- :

    *bher-o-h2
    բերեմ
    *bher-e-si
    բերես
    *bher-e-ti
    բերէ
    *bher-o-me(s)-
    բերեմք
    *bher-e-t(h2)e
    բերէք
    *bher-o-nti
    բերեն
    երկրորդ դեմք հոգնակի թվով բայի նախաձևն է *bher-o-me(s)-
    *bher-e-t(h2)e >*berey-հոգնակերտ մասնիկ,
    բերէք

    google փաստաթղթի հղում՝ https://docs.google.com/document/d/1gQxQDvO8IPVYVFyl56vUbOYMMClxiInLd_yy4DqqPTw/edit?usp=sharing

  13. 1.1 Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ:
    1.1.1Դուք տեսանէք զտունկս այգեաց:
    1.1.2Նա գայ, բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1.1.3 Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր.զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր:
    1.1.4 Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1.1.5Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1.2Իրենց հորով Հակոբը հանդերձ/՞/:
    1.3 Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիվ բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյնե քան զիս.և ես չեմ՝ Ես մկրտում եմ ձեզ ապաշխարհության ջրով, բայց ով ինձնից հետո է գալիս ինձնից հզորագույն է, և ես չեմ:
    Մկրտեմ-սահմ.ներկա, եզակի թիվ, 1-ին դեմք, գայ-սահմ.ներկա, եզակի թիվ, 3-րդ դեմք:
    1.4 Պարսկերեն, սանսկրիտ, լիտվերեն, տաջիկերեն, խեթերեն:
    1.5 Հայտնի չէ, թե հնդեվրոպական նախալեզվի կրողներն ինչպես են իրենք իրենեց անվանել: Իսկ ասում ենք հնդեվրոպական, քանի որ լեզվի կրողները զբաղեցրել են Հնդաստանից մինչև Եվրոպա ընկած տարածքները:
    1.6 Արոր՝ *tr-ւր/հայ/, արաւր
    1.7 peruti-որից հայերեն p-h, t-0՝ հեռու/՞/
    1.8 Հունարեն /pherete/ և հին եղեկ. սլավ. berete` հայերեն՝ բերէք: Հնդեվրոպական նախաձև *bher-e-t/h/e, որտեղից bh-բ/հայ/, *e-ե/հայ/՝ բեր/բայի հիմք/+դիմային վերջավորություն 2-րդ դեմք հոգնակի թիվ՝ էք՝ բերէք:

  14. Հայերէնագիտական ակադեմիա
    1․1․ Հետևյալ գրաբար նախադասություններում փակագծերում դրված ներկա ժամանակաձևի բայերը դարձրեք համապատասխան դեմքով ու թվով։
    Տատրակ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։ երգէ
    1․1․1․ տեսանէք
    1․1․2․ գայ, բերէ
    1․1․3․ տիրեն, գործէք, աշխատիք, բերէք
    1․1․4․ ծնանի
    1․1․5․ արկանէ
    1․2․ Իրենց հօր Յակոբի հետ
    1․3․ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես չեմ
    մկրտեմ →սահմանական ներկա, առաջին դեմք, եզակի )մկրտում եմ(
    գայ→ սահմանական ներկայ, երրորդ դեմք, եզակի )գալիս է(
    1․4․ Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն, փռյուգերեն։
    1․5․ Հնդեվրոպացիներ։ Իհարկե այդ անուանումը զուտ պայմանական է: Մենք չգիտենք, թե ինչպես են նրանք կոչվել իրենց կամ այլ էթնիկական տարրերի կողմից, բայց այդպես է կոչւում որովհետև ընդգրկում է աշխարհագրական մի տարածք սկսած՝ ծայր հյուսիսարևմտյան ու հարավային Եվրոպայից մինչև Ասիայի հարավ-արևմտյան, հարավ ու հարավ-արևելյան կողմերը։
    1․6․ *h2rh3trom n. ‘արոր’ > հայ. արաւր
    *h2→ա
    *r→ր
    *h3→ա
    *tr→ւր (հայերենում *- t ի շփականացմամբ վերածվել է — ւր ի)
    om→հայերենում շեշտն ընկնում էր վերջընթեր՝ վերջից երկրորդ վանկի վրա→արաւր
    1․7․ *peruti > հայ. »հերու«
    *p→ հայ․ հ
    *t→ընկնում է երկու ձայանւորների միջև
    peruti→ հերու
    1.8. բերէք (բերում եք)
    *bhér-e-t(h2)e
    *bhér →բեր-ե

  15. 1.1.Տատրակ երգէ պարտիզի և յայգւոջ։
    1.1.1.Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1.1.2.Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր։
    1.1.3.Տիրիմ ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1.1.4.Արամ ծնանէ զԱրայն գեղեցիկ։
    1.1.5.Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս։
    1.2.հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    Իրենց հորից Հակոբով հանդերձ
    1.3Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի. բայց որ զկնիիմ գայ հազաւրագոյնէ քան զիս։
    Ես մկրտում եմ ձեզ ջրով ապաշխարության. բայց որ…
    մկրտեմ_մկրտում եմ(սահմ. ներկա)
    գայ_գալիս է(սահմ. ներկա)
    1.4.պարսկերեն, սանսկրիտ, լիտվերեն, ռումիներեն, փռյուգերեն, թոխարերեն
    1.5.Մեզ հայտնի չէ, թե հնդեվրոպական նախալեզուն կրողները ինչպես են իրենք իրենց անվանել։ Հնդեվրոպական լեզուները տարածված են եղել Եվրոպայից մինչև Հնդկաստան։

  16. Երգէ, տեսանէք, գայ, բերէ, տիրեն, գործէք, աշխատէք, բերէք , տայք, ծնանի, արկանի։
    Հակոբի հետ հարբեցրեց յուրայիններին։
    Պարսկերեն,թոխարերեն, լիտվերեն, սանսկրիտ, ռումիներեն, տաջիկերեն, խեթերեն։
    Հնդեվրոպացիներ։ Հնդեվրոպական են կոչվում, քանի որ այդ լեզուները տարածված են եղել Եվրոպայից մինչև Հնդկաստան։

  17. 1.1. Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1.1.1. Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1.1.2. Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր։
    1.1.3. Տիրէն ի վերայ ձեր կանայք ձեր.զի անենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք զկանայս ձեր։
    1.1.4. Արան ծնանի զԱրայն գեղեցիկ։
    1.1.5. Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս։

    1.2. Հակոբով իրենց հայրերով հանդերձ
    1.3. Ես ձեզ մկրտում եմ ապաշխարության ջրով,բայց իմ (միջոցով) գալիս է հզորագույնից,քան ես եմ։
    մկրտէմ-մկրտում եմ-սահմ.եղանակ,ներկա ժամանակ,եզակի թիվ,առաջին դեմք
    գայ-գալիս է-սահմ.ներկա,եզակի թիվ,երրորդ դեմք
    1.4. պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն, փռյուգերեն
    1.5. Հնդեվրոպական նախալեզվի կրողները իրենց անվանել են հնդեվրոպական լեզվաընտանիք։ «Հնդեվրոպական» անվանումը պայմանական է։ Այս լեզվաընտանիքին պատկանող լեզուները սերում են նախամայր լեզվից, միավորվում են բառային և քերականական ընդհանրություններով, նրանց մեջ առկա է երկպլան (ձևի և բովանդակության) ներդաշնակություն,իսկ նախալեզվի հնչույթը տվյալ լեզվում հնչյունական նույն միջավայրում ու ժամանակամիջոցում ցույց է տալիս նույն զարգացումը։
    Անվանումը պայմանավորված է նրա աշխարհագրական ընդգրկմամբ՝ Եվրոպայից Ասիա ( Իրան, Հնդկաստան ու Չինաստան)։
    1.8. φέρετε- բերէք
    Ստեղնաշարիս հնարավորությունը թույլ չի տալիս քայլերը ներկայացնել։

    Մյուս վարժությունները կսովորեմ պատասխանների տեղադրումից։

  18. 1․1․ Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ Իրենց հայր Հակոբի հետ
    1․3․ Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ հզորագոյն է քան զիս։
    Ես մկրտում եմ ձեզ ջրով ապաշխարհության համար, բայց որ իմ ․․․․ գալիս է ավելի հզոր է, քան ես։
    1.4. Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, տաջիկերեն, խեթերեն, փռյուգերեն։
    1.5. > Չգիտենք։
    > Որովհետև հնդեվրոպական լեզուները տարածվում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի հյուսիս։
    1.6. արաւր (՞)
    1.7. *peruti, հայ․՝ հեռոյ (հեռու)
    1.8. բերէք

  19. Վարժությունների պատասխաններ
    1․1․
    Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերեմ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ Տիրեմ ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատէք, բերէք և (տայք) ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանէ զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

    1․2․ Թարգմանեք արդի հայերեն

    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    Ի դեմս Հակոբի, բոլորի հայրը
    Հանդերձը գուցե զգեստ իմաստով է, չկարողացա հասկանամ
    1.3. Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյնէ քան զիս և ես չեմ
    Ես ապաշխարության ջրով մկրտում եմ Ձեզ, բայց որ․․․իմ գայլը ․․․
    1.4. Հայերենին ցեղակից են
    Պարսկերենը, սանսկրիտը, թոխարերենը, լիտվերենը, խեթերենը, փռյուգերենը ։
    1.5. Չգիտենք թե ինչպես են կոչել իրենք իրենց լեզվի կրողները, քանի որ պայամանական է անվանումը։ Հնդեվրոպական ենք անվանում՝ ելնելով աշխարհագրական ընդգրկումից՝ Եվրոպայից մինչև Հնդակտան։
    1.6. árotron
    ár-ն պահպանվում է, o-ն նույնպես, t-n զրոյացվում կամ կորչում է քանի որ ձայնավորից հետո է, դառնում է արոր
    Իսլանդրենի օգնությամբ կռահեցի, ավելի շատ զգացողությամբ
    Բառը՝ արոր
    1.7.
    πέρυτι [péruti]
    Բառասկզբի p-ն դառնում է Հ, t-ն շփականացմամբ վերածվում է —ւր-ի, բառը հավանաբար դառնում է Հերի
    Տատիկիս խոսքի մեջ լսել եմ հերու, որը նշանակում է անցած տարի։ Տատիկս Տավուշի մարզի, Ոսկեպար գյուղի բնակիչ է ու բարբառային ձևում գյուղի բնակիչները շատ են օգտագործում այս ձևը, կողքի գյուղերի բնակիչներից լսել եմ նաև հենց հերի ձևը

    1.8. Հայարեն ձևը կլինի ՝ բերէք, բերում է՝ սահմ. եղանակ, եզակի թիվ, 3-րդ դեմք
    հնդեվրոպական *bhér-e-ti ‘բերում է’ > հայ․ *bheréy(i) > բերէ ‘բերում է’։
    Բացատրությունը գտա Ձեր դասընթացում։

  20. 1.1 Տատրակ երգէ (երգեմ) ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք (տեսանեմ) զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերէ (գամ) (բերեմ) զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ Տիրեն (Տիրեմ) ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք (գործեմ) և աշխատիք (աշխատիմ), բերէք (բերեմ) և տայք (տամ) ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանի (ծնանիմ) զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ (արկանեմ) գինի նոր ի տիկս հինս:
    1․2․ հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց — իրենց հոր՝ Հակոբի հետ
    1․3․ Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց ով զկնի իմ գայ, հզորագոյն է քան զիս։ — Ես մկրտում եմ ձեզ ջրով՝ որպես ապաշխարություն, բայց նա, ով իմ հետևից է գալիս, հզոր է ինձնից։
    մկրտեմ — սահմանական ներկա, եզակի, առաջին դեմք, ե խոնարհման պարզ բայ
    գայ — (գամ) սահմանական ներկա, եզակի երրորդ դեմք, ա խոնարհման անկանոն
    է — սահմանական ներկա, եզակի երրորդ, անկանոն ։
    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից․
    Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, տաջիկերեն, խեթերեն, փռյուգերեն։
    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    Հայտնի չէ, թե ինչպես են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ «Հնդեվրոպական» անվանումը արտացոլում է այդ նախալեզվի ժառանգորդ լեզուների աշխարհագրությունը՝ Հնդկաստանից մինչև Եվրոպա։

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    Այդ բառը՝ արոր. ձայնորդից առաջ հ.ն. t պայթականը վերածվում է ւ-ի, վերջին վանկը ընկել է նախահայերենի վերջընթեր շեշտի պատճառով։

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    Հայերեն բառը՝ հերու. նախալեզվի p-ն հայերենում հ է տալիս, ձայնավորների միջև գտնվող t պայթականը ընկնում է ։

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    Հայերենը՝ բերէք. նախալեզվի bh-ն հայերենում տալիս է բ, t պայթականը ձայնավորից առաջ յ է դառնում, հայերենում ստացվում է բերեյ՝ ք հոգնակերտով >բերէք։

  21. 1.1. Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1.1.1. Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1.1.2. Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր։
    1.1.3. Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր, զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1.1.4. Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ։
    1.1.5. Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս։
    1.2. Իրենց հայր Հակոբի հետ
    1.3. Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության, բայց ով ինձնից հետո գա, ինձնից ավելի հզոր է, և ես չեմ։
    1.4. Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, խեթերեն։
    1.5. «Հնդեվրոպական» ենք ասում տարածքային առումով, հնդեվրոպական նախալեզվի կրողները զբաղեցրել են Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպայի ափերը, այդտեղից էլ` մինչև Բրիտանական կղզիներ։
    1.6. Արաւր–արօր–արոր։
    1.7. Հնդեվրոպական նախաձևը` peruti, per-հեռու, wet կամ en–տարի, հայկական ժառանգը` հերու։
    1.8. Հնդեվրոպական նախաձևը` bher, հայկական ձևը` բերել(բերրի)։

  22. Բարև ձեզ, հարգելի դասընթացի հեղինակ և համակարգողներ: Շնորհակալ եմ նման հնարավորության համար: Քանի որ ես մասնագիտությամբ բանասեր չեմ, բայց աշխատում եմ այդ բնագավառում, ցանկություն ունեմ մասնակցել դասընթացին: Կփորձեմ պատասխանել:

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    Պարսկերեն, լազերեն, սանսկրիտ, թոխարերեն, արամեերեն, ասորերեն, ուրարտերեն, լիտվերեն, էստոներեն, ռումիներեն, հունգարերեն, խեթերեն, փռյուգերեն։

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    Մենք չգիտենք, թե ինչպես են նրանք կոչվել և «հնդեվրոպական» անվանումը զուտ պայմանական է:

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    Կարծում եմ, որ այդ բառն արորն է:

  23. Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1․1․1․ Դուք տեսանէք զտունկս այգեաց։
    1․1․2․ Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կին իւր:
    1․1․3․ Տիրէք ի վերայ ձեր կանայք ձեր. զի զամենայն ինչ, զոր դուք գործէք և աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1․1․4․ Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
    1․1․5․ Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս:

    1․2․ Թարգմանեք արդի հայերեն
    հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց
    — Հակոբի հետ իրանց հայրն է

    1․3․ Ձեռագրի ընթերցում․ գրեք Ե-ով սկսվող նախադասությունը և թարգմանեք։ Դուրս գրեք բայերը և մեկնաբանեք դրանք։
    — նկարը չի բացվում

    1.4. Հետևյալ լեզուներից որո՞նք են հայերենին ցեղակից ․
    — Պարսկերեն, սանսկրիտ, թոխարերեն, լիտվերեն, ռումիներեն, խեթերեն, փռյուգերեն։

    1.5. Ինչպե՞ս են իրենց կոչել հնդեվրոպական նախալեզվի կրողները։ Ինչո՞ւ ենք ասում՝ «հնդեվրոպական»։
    — ինչպես իրենց կոչել՝ գիտությանը հայտնի չէ
    — հնդեւրոպական լեզվաընտանիքը տարածվում է Եւրոպայից մինչեւ Հնդկաստան, ուստի՝ հնդեվրոպական

    1.6. Հայերեն ո՞ր բառն է հետևյալ բառերին ցեղակից․ հունարեն ἄροτρον [árotron], լատիներեն arātrum, միջին իռլանդերեն arathar, հին իսլանդերեն arðr և այլն։ Քայլերով ներկայացրեք հայկական ժառանգի զարգացման ընթացքը։
    — արաւր
    arotron > tr > ւր > arour > արաւր

    1.7. Վերակազմեք հունարեն πέρυτι [péruti] բառի հնդեվրոպական նախաձևը։ Մատնանշեք վերջինիս հայկական ժառանգը՝ քայլերով ներկայացնելով զարգացման ընթացքը։
    — *peroti? — հեռոյ?
    *peroti > feroti > heroyi > heroy > herouy

    1.8. Հունարեն φέρετε [phérete] և հին եկեղեցական սլավոնական berete բառերը ներկա ժամանակի հոգնակի 2-րդ դեմքի ձևեր են։ Ո՞րն է սրանց հայկական ճշգրիտ (դեմքով ու թվով) համապատասխանը։ Վերակազմեք այս բոլոր ձևերի հնդեվրոպական նախաձևը և քայլերով ներկայացրեք դրանից հայկական ձևի զարգացումը։
    — բերէք ( հայերեն, հոգնակի, 2-րդ դեմք)
    *bheretHes > beréyeis > beréyes > bereys > bereyk > ey > է > բերէք

    հավելում
    1.3 կետ
    Ես զմկրտեմ զձեզ ջրով յապաշխարութի, բայց որ զկնի իմ գայ հզաւրագոյնե քան զիս։

    – զմկրտեմ – ներկա ժամանակ, 1-ին դեմք
    – գայ – ներկա ժամանակ, 3-րդ դեմջ

    թարգմանություն
    – Ես մկրտում եմ ձեզ ջրով ապաշխարության, բայց որ հետո ես գալում եմ հզորագույնս, քան հիմա։

  24. 1.1.Տատրակ երգէ ի պարտիզի և յայգւոջ։
    1.1.1. Դուք տեսանէք տունկս յայգեաց։
    1.1.2.Նա գայ բերէ զամենայն վաստակսն առ կինն իւր։
    1.1.3.Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր, զի զամենայն ինչ, զոր դուք գործէք, աշխատիք, բերէք և տայք ցկանայս ձեր։
    1.1.4.Արամ ծնանէ զԱրայն գեղեցիկ։
    1.1.5.Ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հին։
    1.2.Հակոբով հանդերձ իրենց հորով
    1.3.և ի հուր արկանի, ես մկրտեմ զձեզ ջրով, յապաշխարութի, բայց որ զկնի իմ գայ, հզաւրագոյն է, քան զիս…
    և կրակն ընկնի, ես մկրտեմ ձեզ ջրով ապաշխարության մեջ,բայց ով իմ հետևից գա, ինձնից ավելի հզոր է…
    Արկանի (արկանիմ)-ի խոն.բայ, 3-րդ դ.,ներկա ժ.,
    մկրտեմ (մկրտեմ)-1-ին դ., եզ. թիվ, ներկա ժ.։
    գայ (գամ)-ա խոն. անկանոն բայ, 3-րդ դ., եզ. թիվ, ներկա ժ.։
    1.4. Հայերենին ցեղակից են պարսկերենի, սանսկրիտը, թոխարերենը, արամեերեն, ուրարտերենը, լիտվերենը, ռումիներենը, տաջիկերենը, փռյուգերենը։
    1.5.Մեզ անհայտ է, թե ինչպես են իրենց անվանել նախահնդեվրոպական լեզվով խոսողները, «հնդեվրոպական» անունը պայմանականորեն տրվել է լեզվաընտանիքին, որովհետև այդ ընտանիքի լեզուները տարածված են Հնդկաստանից մինչև Եվրոպա, ընդհուպ մինչև Իսլանդիա։

    1.6., 1.7. հարցերը դեռ չեմ յուրացրել, դժվարացա։

    1.8.Հնդեվրոպական ախաձևը կլինի b(h)e’r-e-ti_բերում է։Հնդեվրոպական t-ն հայերեն յ է դառնում։
    Սանսկրիտը կլինի bharami։
    Հայկական ճշգրիտ համապատասխան ձևը կլինի բերէք(է=ey)։
    Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու գրաբարում գրվում է բերէ, բերէք, հիմա հասկանում եմ, որ ա խոնարհման պես վերջում յ է ու եղել, որը ե- ի հետ դարձել է է(գնայ, բերեյ=բերէ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


The maximum upload file size: 3 MB.
You can upload: image, audio, video, document, spreadsheet, archive.